ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Այդ բանաձևն ընդունել է Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը»

«Այդ բանաձևն ընդունել է Եվրոպայի ամենաազդեցիկ  քաղաքական ուժը»
06.03.2015 | 00:38

Ներքաղաքական իրադարձությունների ֆոնի վրա մի տեսակ աննկատ մնաց արտաքին քաղաքական դաշտում շատ կարևոր ձեռքբերում՝ ԵԺԿ-ն ընդունեց Ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Տխուր է, բայց փաստ է, որ մեր լրատվամիջոցներն ավելի մեծ ուշադրություն դարձրին ԲՀԿ և ՀՀԿ հակամարտությանը, քան այս կարևոր իրողությանը։ Բանաձևի ընդունումից հետո կարևոր հարցը մնում է մեկը՝ կընդունվի՞ արդյոք նման բանաձև եվրոպական կառույցներում։ Հարց, որը փորձեցինք ճշտել պատգամավորներից։


«ՄԵՐ ԳՈՐԾՆ ԱՐԴԱՐ Է, ՊԵՏՔ Է ԿՇՌԱԴԱՏԵՆՔ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՆՔ ԱՌԱՋ»

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
(ԱԺ փոխնախագահ)

-Սա աննախադեպ բանաձև է։ Այս բանաձևում հստակ երևում է Համահայկական հռչակագրի ոգին։ Այն ոչ միայն ներառում է Ցեղասպանության ճանաչման հարցը, այլև արտահայտում է հայրենասիրություն, այլև կոչ է անում Թուրքիային, ինչպես նաև եվրոպական կառույցներին։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ բանաձևն ընդունել է Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, այո, չեմ բացառում և հավանական եմ համարում, որ այս պայքարը կշարունակվի նոր բանաձևի տեսքով եվրոպական այլ կառույցներում։
-Բնականաբար, Թուրքիան ԵԺԿ-ի բանաձևը չի ընդունի և լոբբիստական կառույցների միջոցով կփորձի հակազդել։
-Եթե ընդունենք, որ թուրքական լոբբինգն ուժեղ է, կնշանակի՝ չպետք է պայքարենք, ինչը միանշանակ սխալ է։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր դեմ պայքարում է 80-միլիոնանոց երկիր իր սադրանքներով, սակայն միևնույն ժամանակ մեր գործն արդար է, մենք պետք է կշռադատենք իրողությունները և գնանք առաջ։

«ԹԻՄ ԱՍԵԼՈՎ՝ ՆԿԱՏԻ ՉՈՒՆԵՄ ՄԻԱՅՆ ՀՀԿ-Ն»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
(պետաիրավական հանձնաժողովի նախագահ)
-Հաշվի առնելով, որ բանաձևն ընդունել է Եվրոպայի խոշորագույն քաղաքական ուժերից մեկը, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մյուսները հետևեն այդ կուսակցության քաղաքականությանը։ Թե ինչպիսի ընթացք այն կստանա, երևույթներից առաջ չընկնենք։ Համենայն դեպս, ակներև է, որ մեր թիմն ամեն ինչ անում է հարցը առաջ տանելու համար։ Ի դեպ, թիմ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն ՀՀԿ-ն, այլև այս ուղղությամբ աշխատող երեք կուսակցություններն էլ։ Երբ մենք միասնական ենք, լինի դա արտաքին, թե ներքին քաղաքականության մեջ, միշտ էլ հաջողություն ենք արձանագրում։ Այս բանաձևի, ինչպես նաև խնդիրը այլ կառույցներում հաստատելու գործընթացը թող դառնա լավ առիթ միասնաբար աշխատելու և առաջ գնալու համար։


Ճեպազրույցները՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ